ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ 

Այսօր Խոյերը սիրելիներին իրենց զգացմունքները խոստովանելու համար բառերի կարիք չեն զգա: Այսօր նրանք ներդաշնակ են տրամադրված միմյանց հանդեպ, եւ նրանց զգացմունքները ցանկացած բառերից ավելի լավ կարտահայտեն նրանց շարժումները եւ փայլող աչքերը: 

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը կհայտնվեն ինչ-որ մեկի ուշադրության ներքո. ընդ որում, հավանական է նաեւ, որ խոսքը ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի երկրպագուների մասին է: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները աննկարագրելի հաճույք կստանան սիրելիների հետ շփումից։ Աստղերն օրը կատարյալ կդարձնեն ջերմ շփման համար, որն ի վիճակի է անհետացնել հարաբերություններում ցանկացած կարծրության սառույց։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Ամենայն հավանականությամբ, Խեցգետինները իրենց կողմից նոր ծանոթություններ հաստատելու, սիրաբանելու կամ ընտրյալների հետ զգացմունքները կիսելու ցանկություն առանձնապես չեն ունենա այսօր: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին կընձեռվեն բոլոր հնարավորությունները ընտրյալների հետ իրենց հարաբերությունների վերջնական նպատակը տեսնելու համար: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին ռոմանտիկ տրամադրություն եւ սիրաբանելու ցանկություն կհաղորդեն: Նրանց համար բարդ կլինի սեփական զգացմունքները թաքցնել անտարբերության դիմակի ներքո: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ավելորդ չի լինի, եթե Կշեռքները հետեւեն սիրելիների խորհուրդներին: Չնայած նրան, որ Կշեռքները բավականին ինքնավստահ են տրամադրված, նրանք չպետք է վստահեն միայն իրենց սեփական ուժերին: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին սիրելիների հետ հարաբերություններում ավելի հաճախ հետեւել սեփական ինտուիցիային, հատկապես եթե իրադարձությունների զարգացումը արագ որոշում է պահանջում: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կտարվեք մի գործողությամբ, ինչի պատճառով ամբողջովին անուշադրության կմատնեք ձեր սիրելիին, ինչը նրան բնականաբար դուր չի գա: Փորձեք նրա համար էլ ժամանակ գտնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր մի լուր կիմանաք, որը կամ շատ ձեզ կուրախացնի, կամ էլ` ընդհակառակը: Աստղերը խորհուրդ են տալիս ողջ էներգիան տանել դեպի դրական կողմ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ զիջել, քանի որ դրա պատճառով, միգուցե, հարված հասցնի իր իսկ հեղինակությանը: Լավ մտածեք` մի՞գուցե ձեր քմահաճույքը չարժե, որ նա այդպես վարվի:

ՁԿՆԵՐ

Պետք չէ այդքան արագ քայլերով մոտենալ ձեր սիրելիին, հակառակ դեպքում` նա ամեն ինչ շատ լուրջ կընկալի: Իսկ երբ մի օր պակաս ուշադրություն դարձնեք նրան, կմտածի, թե այլեւս չեք սիրում:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE