Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է, թե ում է վերածվել Հելոուինի տոնի առթիվ

13:21   29 հոկտեմբերի, 2018

Հելոուինը տոնում են հոկտեմբերի 31-ին, սակայն աստղերը որոշել են երեկույթներ կազմակերպել սպասվող տոնի կապակցությամբ՝ անցած հանգստայան օրերին։

Նրանցից մեկն էլ Ալեքսիս Օհանյանն է։ Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում այ այսպիսի լուսանկար է հրապարակել եւ այն մակագրել հետեւյալ կերպ․

«Հելուինի տոնին եսընդունել եմ մարդու կերպար, որը պետք է քվերակի ընտրություններին», - մեկնաբանել է լուսանկարն Ալեքսիսը։

Ի դեպ Ալեքսիս Օհանյանը մեկ անգամ չէ խոստովանել, որ Metallica խմբի մեծ երկրպագու է։ Եվ սիրելի, լեգենդար ռոք խմբի համերգին ներկա գտնվելու ուրախությունը զգացվում է նույնիսկ Instagram-ի միջոցով։

Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում փոքրիկ հոլովակ է հրապարակել (ի դեպ, այն առանց ձայնի է, քանի որ միկրոբլոգը ուշադիր հետեւում է, որ հեղինակային իրավունքը չխախտվի)։

«Դրոններ եւ Metallica։ Ես չգիտեմ ով է ավելի երջանիկ, այն դեռահասը, որը հիմա իմ մեջ կա, թե ես, ով 35 տարեկան է», - մակագրել է տեսանյութն Ալեքսիսը։

Մեր կողմից հավելենք, որ ռոքի սիրահարներ, հուլիսի 21-ին խումբը ելույթ կունենա Մոսկվայում։ Եթե ֆինանսի հետ խնդիրներ չունեք, կարող եք մեկնել եւ զվարճանալ։ Տոմսեր դեռ կան, այսօր առավոտյան մենք ստուգել ենք)))



© NEWS.am STYLE