«Ռուսական գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւը չի վճարում կումունալ ծառայությունների համար․ արտիստը ավելի քան 100 հազար ռուբլի է պարտք է կուտակել

16:08   29 հոկտեմբերի, 2018

«Ռուսական գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւը չի վճարում կումունալ ծառայությունների համար։ Ինչպես հայտնում է «КП», արտիստը ավելի քան 100 հազար ռուբլի պարտք է կուտակել։

Դատական ակտերի հարկադիր կատարման պաշտոնական կայքում միանգամից հինգ պարտավորություն կա, որը ավելի քան 100 հազար ռուբլի է կազմում։ Դրանց ցանկում է դեռուս 2017թ․-ին դատարանի կողմից սահմանված պետական տուրքը, փոխադրամիջոցի հարկ, երկու պարտավորեցում բնակելի տարածքի վճարի համար եւ այլն։ Տվերսկոյ փողոցի բնակարանի լույսի եւ ջրի համար նա դադարել է վճարել 2018թ․-ի հունիս ամսից։ Այդուհանդերձ նա շարունակում է հաճախել Մոսկվայի թանկարժեք ռեստորաններ, վերջերս նրան նկատել են «Мiramar»-ում՝ ծովամթերք համտեսելիս։

Սակայն, Զվերեւի շրջապատում ասում են, որ նա չի հասցնում վճարել կումունալ վճարները, որովհետեւ նա միշտ ուղեւորությունների մեջ է գտնվում։ Ինչ վերաբերում է մնացած վճարներին՝ շարժական գույքինն ի հայտ է եկել մի քանի տարի առաջ, երբ նա վաճառել է իր Պորշ մակնիշի ավտոմեքենան, իբր պարտքը վազուց արդեն վճարված է։ Արտիստըն ինքն է դատական հայց ներկայացրել դատական ակտերի դեմ։



© NEWS.am STYLE