«Քանյեն ինձ հետապնդում է իր բազմազավակ ընտանիքի մտքով»․ Քիմ Քարդաշյան

17:24   29 հոկտեմբերի, 2018

Հանգստյան օրերին, երբ վայելում էինք հաճելի եղանակը, չնայած, ինչպես եւ այսօր, օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում կատարվում էին ահավոր բաներ։ Իսկ ավելի կոնկրետ երեկ այնտեղ եթեր է գնացել Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի հերթական հաղորդումը։ Նոր սերիայում 38-ամյա հայուհին բողոքում է կանացի ծանր օարտականություններից։ Իսկ այդ ամենը նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատճառով։

Ի դեպ, ռեփերը վերջերս կնոջ հետ Աֆրիկայում էր, որտեղ եւ հայտարարել է, որ ցանկանում է յոթ երեխա ունենալ, ճիշտն ասած Քիմը տեղյակ չէր ամուսնում նման պլանների մասին։

Այժմ Քիմը, ով Քանյեի հետ դաստիարակում է դստերը՝ Նորթին, որդուն՝ Սեյնթին եւ փոխնակ մորից ծնված նորածին Չիկագոյին արել է իր հայտարարությունը։

«Քանյեն շատ երեխաներ է ուզում, սակայն ես վախենում են, գոնե նրա համար, որ այժմյան աշխարհը ապահովության առումով բավականին փխրուն է։ Քանյեն ինձ հետապնդում է իր յոթ երեխա ունենալու գաղափարով։ Չգիտեմ ինչու է նա ֆիքսվել յոթ թվի վրա։ Ես այդպես չեմ կարող, հատկապես այն աշխարհում, որտեղ մենք այժմ ապրում ենք», - հայտարարել է Քիմը, պնդելով, որ ԱՄՆ-ին հարկավոր է զենքի վաճառքի դեմ վերահսկում սահմանել։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE