Հանրահայտ թավջութակահար Յան Մաքսին երեւանյան մետրոյում Կոմիտաս է նվագել

15:01   29 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսին երեկ ժամանել է Երեւան, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: Ահա եվ այսօրվա համար ձեր առաջին անակնկալը։

Մետրոյում ժետով վաճառող կինը ճանաչել է Յանին եւ ասել, որ նրա համար մեծ պատիվ է, որ Յանն այցելել է իրենց))  Այնուհետեւ միացել է մետրոյի ոստիկանական խումբը ակնարկով, որ Յան նվագի։ Նրանք կիսակատակ տոնով խնդրել են նրա ձեռքի տուփը, որպեսզի զննեն)))) Եվ ահա, երեւանյան մետրոյի պատմության մեջ առաջին անգամ, Գարեգին Նժդեհ կայարանում հնչել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ»-ը Յանի կատարմամբ։

Եվ, ի դեպ, ելույթից հետո անձնակազմն արտիստին անվճար ուղեկցել է ներս։

 

 

 

 Տեսանյութը Մարկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE