Դատարանը հրաժարվել է Արմեն Ջիգարխանյանի կնոջ գործը լրացուցիչ քննել

18:45   29 հոկտեմբերի, 2018

Դատարանը հրաժարվել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը տրամադրել լրացուցիչ հետաքննությանը: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, փաստաբանն ասել է. «Դատական հետաքննությունը գործնականում ավարտված է, հաջորդ նիստին կներկայացվեն փաստաթղթեր ըստ կողմերի ցանկության, դա ձեւական գործընթաց է: Հույս ունենք, որ նոյեմբերի 8-ով ամեն բան կավարտվի ու մենք վճիռ կունենանք»:

Նա հույս է հայտնել, որ վճիռը կլինի սթափ, մոտիվացված ու հիմնավորված: Փաստաբանը նաեւ հայտնել է, որ Ջիգարխանյանը առողջական պատճառներով կբացակայի:

Ըստ նախաքննության, Վիտալինան թաքնված տեսախցիկ է տեղադրել ամուսնու աշխատասենյակում, ինչից հետո տրամադրել է ողջ ինֆորմացիան հայտնի թոք-շոուներից մեկին:

Անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու այս փորձի համար հնարավոր է մինչեւ իսկ 2 տարվա ազատազրկում: Սակայն կինը չի ընդունում իր մեղավորությունը:

 



© NEWS.am STYLE