«Եվրատեսիլ 2019». հայտնի է դարձել մրցույթի պաշտոնական կարգախոսը

19:19   29 հոկտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2019»-ը անցկացվելու է Թել Ավիվում: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, դրա կազմակերպիչները բացահայտել են միջոցառման պաշտոնական կարգախոսը:

Ահա թե ինչպես է այն հնչում՝ «Թույլատրիր ինքդ քեզ երազել» (Dare to dream): Այն կոչված է ընգծել տարածաշրջանի յուրահատկությունը:

«Կանգնելով բոմին, թույլ տուր ինքդ քեզ երազել հաղթանակի մասին, եղիր բավականաչափ համարձակ, վստահ՝ ելույթ ունենալով համաշխարհային բեմից: Դա այն է, ինչի մասին արժի երազել», - հայտարարել է մրցույթի պրոդյուսեր Օլա Սանդը:

Հիշեցնենք, որ Իսրայելը իրավունք է ստացել անցկացնել մրցույթը, այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Նետտան Պորտուգալիայում հաղթեց 2018 թվականին:



© NEWS.am STYLE