Քիմ Քարդաշյանի ջերմ ընտանեկան լուսանկարը

20:45   29 հոկտեմբերի, 2018

38-ամյա հայուհին ի ուրախություն միկրոբլոգի իր 119 միլիոն հետեւորդներին վերջին շաբաթվա ընթացքում հրապարակել է իր կոսմետիկ միջոցների նոր գովազգային լուսանկարները, որոնցում նա բավականին գայթակղիչ տեսք ունի: 

Քիմը իսկական սեքս-խորհրդանիշ է, սակայն հենց այստեղ հանդիպում ենք հակասության, քանի որ նա նաեւ մարմնավորում է բազմազավակ մոր կերպարը:



Այս անգամ հեռուստաաստղն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում երեւում է նրա համերաշխ ու ջերմ ընտանիքը: Բացառիկ լուսանկարում ժպտում է անգամ մշտապես լուրջ Քանյե Ուեսթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի հերթական սերիայում 38-ամյա հայուհին բողոքում էր կանացի ծանր պարտականություններից։ Իսկ այդ ամենը նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատճառով։



© NEWS.am STYLE