Մայքլ Դուգլասը՝ օրալ սեքսի եւ կոկորդի քաղցկեղի կապի մասին

12:58   4 հունիսի, 2013

Դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է խոստովանությունից այն մասին, որ իր մոտ հայտնաբերված կոկորդի քաղցկեղի պատճառն օրալ սեքսն է եղել:

Ըստ The Telegraph-ի, դերասանի ներկայացուցիչը բացատրել է, որ Դուգլասը նկատի չի ունեցել իր սեփական դեպքը, այլ խոսել է ընդհանրապես նման հնարավորության մասին: Ի պատասխան, թերթը հրապարակել է Դուգլասի հարցազրույցի ձայնագրությունից մի հատված, որտեղ նա խոսում է իր հիվանդության պատճառների մասին: Լրագրողի հարցին՝ «Ձեր կարծիքով, ի՞նչն է ծանրաբեռնել Ձեր օրգանիզմը. թմրանյութերը, ծխելը, թե՞ ալկոհոլը», Դուգլասը պատասխանում է. «Ո՛չ: Չեմ ցանկանում մանրամասների մասին խոսել, բայց կոնկրետ այդ քաղցկեղն առաջացել է մարդու պապիլոմա վարակի հետեւանքով, որը փոխանցվում է օրալ սեքսի ճանապարհով»:

Հիշեցնենք, որ Մայքլ Դուգլասը կոկորդի քաղցկեղից բուժվել է 2011 թվականին:



© NEWS.am STYLE