22:45 29 հոկտեմբերի, 2018Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի էջում հաճախ է ուրախացնում երկրպագուներին՝ հրապարակելով նուրբ ու պայծառ լուսանկարներ:
Աննայի միկրոբլոգը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:
Այս անգամ ոճային դերասանուհի-երգչուհին իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որն ինչպես միշտ պաստելային նուրբ գույներ է պարունակում: Լուսանկարում երգչուհին նուրբ, երկարափեշ զգեստով է, որն ընդգծել է նրա մարմնի նրբակազմությունը: Նրա ձեռքին ծաղիկ է, որը դերասանուհին մոտեցրել է բույրը զգալու:
Աննան կերպարն ամբողջացրել է նուրբ բարձրակրունկ կոշիկներով, իսկ վարսերը ալիքների տեսք ունեն, ինչպես հաճախ է լինում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար էր հրապարակել, որում սիրահար զույգը գրկախարնված նստած էր բազմոցին։ Դավիթն իր սիրահարված հայացքով նայում էր Աննային։ Սիրառատ այս լուսանկարին կից Աննա որեւէ մեկնաբանություն չէր թողել։.jpg)