Քիմ Քարդաշյանը հերթական անգամ պարծեցել է փարթամ մարմնով

23:40   29 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram -ի հետեւորդների (որոնց քանակն, ի դեպ, 114 միլիոն է) դատին պարբերաբար հանձնում է լուսանկարներ, որոնք մեկը մյուսից գրավիչ են: Իհարկե, Քիմին շատերը նախընտրում են տեսնել հնարավորինս սակավ հագուստով, սակայն գեղեցկուհին գիտի՝ ինչպես շեշտել իր գեղեցկությունն անգամ հագուստով:



Այս անգամ նա միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում երկարափեշ ճերմակ զգեստով է: Պարզ է, սկզբում թվում է, թե կերպարը պետք է համեստ լինի, բայց սա թյուր կարծիք է: Քիմը, ինչպես տեսնում եք, շեշտադրել է իր բարեմասնություններից ամենաակնառուն )))

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հրապարակել էր նոր լուսանկար, որում երեւում էր նրա համերաշխ ու ջերմ ընտանիքը: Բացառիկ լուսանկարում ժպտում էր անգամ մշտապես լուրջ Քանյե Ուեսթը:



© NEWS.am STYLE