73-ամյա Եվգենի Պետրոսյանի ապահարզանը երգիծաբանի համերգներին անշլագներ է ապահովում

16:35   30 հոկտեմբերի, 2018

73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանն ավելի կոպիտ բնույթ է ստանում։ Հիշեցնենք, որ նրանց բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։

Ինչպես գրում է «Дни»-ին, վերջերս Պետրոսյանի հայտնիությունը մեծանում է, նրա համերգի տոմսերը վաճառվում են ինչպես տաք կարկանդակներ։ Պրոմոութերը հաստատում են, որ Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանումը երգիծաբանի համար լավ փի ար էր, այլ կերպ ասած տոմսերի լավ վաճառք։

Նշենք, որ Պետրոսյանի փաստաբանի խոսքերով, արտիստը ամուսնական կապանքներիղ կազատվի մինչեւ Նոր Տարի։ Ապահարզանի հարցը վերջնական լուծում կստանա նոյեմբերի 16-ին։

Այդուհանդերձ, մոսկովյան դատարանը որոշել է լուծում տալ ապահարզանի եւ համատեղ սեփականության հարցերին։  Հենց դա էլ պնդում էր Ժորինը, քանի որ սեփականության, հաշիվների եւ մշակութային արժեքավոր իրերի բաժանումը կարող է տարիներ տեւել։



© NEWS.am STYLE