«Instagram-ի թագուհու» գահն այլեւս Սելենա Գոմեսինը չէ

10:21   30 հոկտեմբերի, 2018

Մոտավորապես երկու տարի նա իր ձեռքերում էր պահում այդ տիտղոսը։ Խոսքը Սելենա Գոմեսի մասին է, ով մինչեւ երեկ Instagram-ում հետեւորդների քանակով ամենալավ ցուցանիշն ուներ։ 25-ամյա Սելենան 144 միլիոն հետեւորդ ունի, այժմ նույնքան հետեւորդ ունի նաեւ Պորտուգալիայի հավաքանի եւ «Յուվենտուս» թիմի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուն։

Ինչպես գրում է Just Jared-ը, 38-ամյա պորտուգալացին ունի 144 միլիոն եւ 200 հազար հետեւորդ, ինչը նրան թույլ է տալիս անցնել Գոմեսին։

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա նյութի պատրաստման պահին պորտուգալացին ուներ 144,332,498 հետեւորդ, իսկ երգչուհին՝ 144,318,439։

Սակայն, դեռ երեկո չէ եւ հնարավոր է Սելանան վերադարձնի իր համար առաջինի դիրքը։ հարկավոր է նոր հիթ թողարկել կամ էլ նոր սիրավեպ սկսել աստղերից ինչ-որ մեկի հետ։ Հիշեցնենք, որ Գոմեսն այժմ հաճախում է հոգեբուժակամ կլինիկա, որտեղ նրան փորձում են օգնել հաղթահարել իր դեպրեսիվ վիճակը։



© NEWS.am STYLE