Ռեփեր Young Greatness-ին սպանել են Նոր Օրլեանում

12:02   30 հոկտեմբերի, 2018

Երեկ Նոր Օրլեանում սպանել են ռեփեր Young Greatness-ին։ Ռեփի նորաթուխ աստղը, ում իսկական անունը Թեոդոր Ջոնս է, սպանվել է Waffle House ռեստորանում կրակոցների ժամանակ, հայտնում է Rolling Stone-ը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները 34-ամյա երաժշտի մահը հաստատել են տեղում։

Մահացած ռեփերի ընկերը՝ ռեփեր P Town Moe-ը պատմել է, որ Ջոնսը կրիմինալի հետ կապ չի ունեցել․ նրան հետաքրքրում էին միայն երաժշտությունն ու դուստրը։

Ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալներին։ Ռեփերի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։

Young Greatness-ի ամենահայտնի ստեղծագործությունը Moolah 2015թ․-ի սինգլն է, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ անհայտ մի տղամարդ է կրակել ռեփերին։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1:35-ին։



© NEWS.am STYLE