Ռիհաննան «կրքոտ» ֆոտոշարքում՝ իր ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում

13:13   30 հոկտեմբերի, 2018

Ռիհաննան հիանալի է, այլ կարծիք լինել չի կարող, սակայն նա վերջերս ընկղմվել է նորաձեւության մեջ եւ մոռացել է, որ երբեմն կարող է նաեւ երգել։ Չնայած կորչի երգը, այն դեպքում, երբ Ռիհաննայի ոտ հիանալի է ստացվում նորաձեւության աշխարհում դիզայներական գործը։ Ավելին, հայտնի երգչուհին  մեկ անգամ չէ հայտարարել, որ այս աշխարհում չի ցանկանում լինել այն, ով հետեւում է թրենդներին, այլ ցանկանում է լինել դրա հիմնադիրը։

30-ամյա հայտնի երգչուհին զարգացնում է ներքնազգեստի իր Savage x Fenty ապրանքանիշը, իսկ ահա համացանցում հայտնվել է նոր ֆոտոշարք, որում Ռիհաննան գլխավոր դերում է։

Լուսանկարնեից մեկում երգչուհին կրում է սպիտակ, ժանյակավոր հանդերձանք, որը լրացրել է թեթեւ քողով։

Երգչուհու խոսքերով Savage x Fenty-ի հավաքածուն ստեղծված է տարբեր կազմվածքի կանանց համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա գեղեցիկ եւ կրքոտ տեսք ունենանա։

 

 

Աղբյուրը՝ Metro.uk



© NEWS.am STYLE