Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի լուսանկարիչը վթարի է ենթարկվել

11:15   30 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի լուսանկարիչը Մալիբուում վթարի է ենթարկվել, հայտնում է TMZ-ը։

Մարկուս Հայդը, ով Քիմի ու Քանյեի հետ ճամփորդում է աշխարհով մեկ, չի կարողացել կառավարել Mercedes AMG CLS մակնիշի ավտոմեքենայի արագությունն եւ դուրս է թռչել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Այս պահին հայտնի է, որ մեքենայում  նրա հետ եղել է նաեւ կին, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Լուսանկարչի վիճակի մասին այս պահին հայտնի է միայն այն, որ նա գլխի լուրջ վնասվածք ունի։

Նշվում է, որ երիտասարդը արագության, ինչպես նաեւ մեքենաներով մրցումների սիրահար է։ Երիտասարդը հայտնի է նաեւ լյուքս դասի մեքենաների հանդեպ իր սիրով։



© NEWS.am STYLE