Քայլի Ջեններն իր մայրիկին 300 000 դոլար արժողությամբ Ferrari է նվիրել

14:16   30 հոկտեմբերի, 2018

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները նոյեմբերի5-ին կդառնա 63 տարեկան։ Նրա դուստր Քայլի Ջենները որոշել է նախօրոք մորը նվեր մատուցել եւ նրան նվիրել է 300 000 դոլար արժողությամբ Ferrari 488 մակնիշի ավտոմեքենա։ Ինչի մասին էլ տեղեկացրել է իր Instagram-ի հետեւորդներին (իսկ նրանք117 միլիոն են)։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

«488 իմ թագուհու համար։ Մայրիկիս երազանքների մեքենան», - մակագրել է Քայլին իր տեղադրած տեսանյութը։

«Ես ունեմ այս մեքենայից, իսկ այժմ ես նույնից նվիրում եմ մայրիկիս», - արդեն story բաժնում հայտնել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի փոքր քույրը։

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի լուսանկարիչը Մալիբուում վթարի է ենթարկվել, հայտնում է TMZ-ը։

Մարկուս Հայդը, ով Քիմի ու Քանյեի հետ ճամփորդում է աշխարհով մեկ, չի կարողացել կառավարել Mercedes AMG CLS մակնիշի ավտոմեքենայի արագությունն եւ դուրս է թռչել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Այս պահին հայտնի է, որ մեքենայում  նրա հետ եղել է նաեւ կին, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

 



© NEWS.am STYLE