Ադելը՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ աստղ

19:12   30 հոկտեմբերի, 2018

Ադելը Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան աստղերից ամենահարուստն է: Նա հենց 30 տարեկան է: Ըստ Heat magazine ամսագրի նրա կարողությունը գնահատվում է 148 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ադելին ցուցակում հաջորդում է երգիչ Էդ Շիրանը՝ 94 մլն. Ֆունտ ստերլինգով:

Հարրի Փոթերի աշխարհի հերոս Դենիել Ռեդքլիֆը ամփոփում է եռյակը՝ 87 մլն. Կարողությամբ:

Չորրորդ տեղում Հարրի Սթայլզն է: 24-ամյա երգիչը 58 մլն.-ի տեր է:

Հինգերորդը Հարրի Փոթերի մյուս հերոսն է՝ Էմմա Ուոթսոնը՝ 55 մլն-ով:

20-յակում տեղ են գտել նաեւ Սոֆի Թերները, երգչուհի Ռիտա Օրան, Սեմ Սմիթը, Զեյն Մալիկը, Կարա Դելեւինը, Լիամ Փեյնը եւ այլք:



                                                                                                  Աղբյուրը՝ Daily Mail

                                                    Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty, AFP



© NEWS.am STYLE