Տաթեւիկ Ադումյանը՝ առանց դիմահարդարման

16:45   30 հոկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք այս ամառ պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Այս անգամ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց դիմահարդարման, երկար աշնանային վերնազգեստով, իսկ նրա գրկում կա գեղեցիկ եւ փարթակմ կատու: Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին բարի կեսօր է մաղթել իր հետեւորդ-երկրպագուներին։

Վերջիններս, ինչպես միշտ, մեկնաբանությունների դաշտում ակտիվություն են դրսեւորել եւ դրական մեկնաբանությունների հարցում բավականին շռայլ են գտնվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հրապուրիչ լուսանկարներ էր հրապարակելդերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ, որում նրանք ունեին բավականին արտահայտիչ դիմահարդարում ու վայելում էին երեկոն: Տաթեւիկը լուսանկարներին կից շնորհավորել էր Ժաննային՝ ծննդյան տարեդարձի առթիվ:



© NEWS.am STYLE