Քլոե Քարդաշյանն ու անուշիկ դուստրը՝ գեղատեսիլ վայրում

20:45   30 հոկտեմբերի, 2018

Քլոեն հաճախ է սոցցանցերում ցույց տալիս փոքրիկ դստեր լուսանկարները, որոնք մեկը մյուսից հրաշալի են: Այս անգամ Քլոեն իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում աստղային մայրիկը ցույց է տվել ոչ միայն իր ցնցող կառուցվածքը, այլեւ անուշիկ դստերը:



Ծննդաբերությունից հետո Քլոեին իսկապես հաջողվել է վերականգնել երբեմնի ցնցող կառուցվածքը: Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում Բալիի հրաշալի մայրամուտի ֆոնին է ներկայացել:

Լուսանկարին կից նա գրել է, որ սա իր կյանքի ամենագեղեցիկ մայրամուտն է՝ սեւ ավազը արտացոլվում է քաղցր բամբակի տեսք ստացած երկնքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հեռուստաաստղը ցուցադրել էր իր անթերի մարմինը: Նա ներկայացել էր կարճ տոպով ու մարմինն ընդգրկող կիսատաբատով: Այսպիսին էր Քլոեն՝ միշտ համարձակ ու միշտ հպարտ իր մարմնի կորություններով, որոնք երբեմն նաեւ պլյուս չափի մոդելի կազմվածք են հիշեցնում:



© NEWS.am STYLE