Քիմ Քարդաշյանի հերթական շքեղ կերպարը

21:45   30 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram -ի հետեւորդների (որոնց քանակն, ի դեպ, 114 միլիոն է) դատին պարբերաբար հանձնում է լուսանկարներ, որոնք մեկը մյուսից գրավիչ են: Իհարկե, Քիմին շատերը նախընտրում են տեսնել հնարավորինս սակավ հագուստով, սակայն գեղեցկուհին գիտի՝ ինչպես շեշտել իր գեղեցկությունն անգամ հագուստով:

Նա եւս մեկ լուսանկար է հրապարակել հանրահայտ ճերմակ զգեստով, որը կրել էր Tiffani & Co-ի երեկույթին: Շքեղ լուսանկարը կարճ ժամանակում բազմաթիվ մեկնաբանությունների ու հավանումների է արժանացել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի լուսանկարիչը Մալիբուում վթարի էր ենթարկվել, հայտնում էր TMZ-ն։



© NEWS.am STYLE