Մահափորձ Shine&Food-ի «հաղորդավարուհու» վրա - NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորիդ Հելոուինը

10:11   31 հոկտեմբերի, 2018

Այսօր սարսափելի, ահասարսուռ տոն է, աաաաա՜, այսօր Հելոուինն է։ Եւ այսպես, հոկտեմբերի 31-ին գրեթե ամբողջ աշխարհում մարդիկ հագնում են տարօրինակ վախենալու հագուստ, վառում են դդմից պատրաստած լապտերները եւ սկսում են տոնել սարսռազդու եւ սարսափելի Հելոուինը։

Հելոուինը (անգլ.՝ Halloween, All Hallows' Eve կամ All Saints' Eve) տոնում են բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Ինչպես տոնել այն Հայաստանում, արդեն բոլորը գիտեն, չնայած ոչ բոլորն են կողմ, որպեսզի այս տոնը նշվի նաեւ մեզ մոտ։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Հելոուինի կապակցությամբ եւ ձեզ է ներկայացնում մեր տաղանդավոր Շողիկի՝ Shine & Food- ի հաղորդավարուհու տեսանյութը։ Իսկ թե ինչ է տեղի ունենում նրա հետ, կիմանաք, եթե դիտեք տեսանյութը։

 



© NEWS.am STYLE