«Ես ցանկանում էի առաջադրել նախագահի իմ թեկնածությունը, սակայն հասկացա, որ երկրում այդ պաշտոնի համար կին է հարկավոր»․ Ալեքսիս Օհանյան

12:12   31 հոկտեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանն իր հետեւորդների հետ կարեւոր նորությամբ է կիսվել։ Այն ինչ մենք չգիտենք, դա չգիտենք։ Reddit եւ Initialized Capital կայքի հիմադիրն իր Instagram-ում մի հատված է հրապարակել Quartz.-ին տրված հարցազրույցից։

Այն հարցին, թե որն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ դուք ստացել եք, Օհանյանը պատասխանել է․

«Ցանկանում էի առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրի երկու շատ մարդիկ ինձ ասացին (յուրաքանչյուրն առանձին), որ երկրում ուժեղ կանայք են հարկավոր այդ պաշտոնի համար, եւ եթե ես լուրջ փոփոխություններ եմ ուզում, ապա պետք է օգնեմ նման կանանց հասնել հաջողության եւ զբաղեցնել աղդեցիկ պաշտոններ։ Լիդերություն նշանակում իմանալ, երբ լինել լիդեր եւ երբ հետեւել։ Մեր հասարակության մեջ բոլորիս համար էլ կան հնարավորություններ, որպեսզի լիդեր դառնաք՝ ընդունելով եւ օգնելով մեզնից լավագույններին», -պատասխանել է Օհանյանը։

«Quartz-ի հետ առաջնորդությունն եւ դրա դերը պետք է ամենաազդեցիկը լինեն մեր հասարակությունում, որպեսզի ամեն ինչ դեպի լավը փոխվի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար», - նշել է Ալեքսիսը լուսանկարի ներքո։

 



© NEWS.am STYLE