Սիրուշոն ուղղաթիռից լուսանկար է հրապարակել

17:29   31 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ երգչուհին գտնվում է ուղղաթիռում։ Իսկ երգչուհու մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նա գտնվում է դեպի Արցախի ճանապարհին։

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար էր հրապարակել, որում հմայիչ երգչուհու դեմքին մեղմ հպվել էր արեւը, իսկ նրան լուսանկարում էին։ Սա կարելի էր ասել կադրից դուրս արված լուսանկար էր, ինչի մասին Սիրուշոն խոսել էր մեկնաբանության հատվածում՝ գրելով․ «Տեսախցիկից այն կողմ այնքան բան, որ չեք տեսնում...»։

 



© NEWS.am STYLE