Սիլվեստեր Ստալոնեն խուսափել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից

19:15   31 հոկտեմբերի, 2018

Սկզբում ներկայացնենք, թե ինչ էր պատահել: Սիլվեստեր Ստալոնեին նախորդ տարվա դեկտեմբերին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ:

Նշվում էր, իբրեւ նա 1986 թվականին Լաս Վեգասում ֆիլմի նկարահանումների ժամանակ ստիպել է 16-ամյա աղջկան իր ու իր թիկնապահի հետ սեռական կապի մեջ մտնել: Աղջիկը, ով չի ուզում բացահայտել իր ինքնությունը, հայտնել է, որ այդ ժամանակ 16 տարեկան էր, իսկ Ստալոնեն 40 տարեկան էր: 71-ամյա դերասանը հերքել է այդ ամենը: Նրանից բացի լուրերը հերքել է նաեւ նրա նախկին կինը, ով նշված ժամանակահատվածում նույնպես նկարահանման հրապարակում էր գտնվում:

Այսօր հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսի դատախազությունը հրաժարվել է մեղադրանք հարուցել 72-ամյա դերասանի դեմ, հայտնում է TMZ-ն:

Ըստ դատախազության, ներկայացված փաստերը ոչ բավարար են, ոչ էլ հիմնավոր, քանի որ հաստատված չեն ականատեսների կողմից, որոնց ցուցմունքները հեռու են նկարագրվածից:



© NEWS.am STYLE