«Քանյե Ուեսթին խորհուրդ էին տվել ինձ հետ չհանդիպել». Քիմ Քարդաշյան

20:27   31 հոկտեմբերի, 2018

Վերջերս հաճախ ենք Քիմ Քարդաշյանի սեքս-հոլովակին անդրադառնում: Հոլովակում նրա զուգընկեր Ray J-ն հիշել է վաղուց անցյալում մնացած դեպքը: Քիմը, ինչպես գիտենք, հիմա ամուսնացած է Քանյե Ուեսթի հետ, իսկ Ray J-ն , ով ուզում է երգել Ուեսթի հետ, նույնպես ամուսնացած է ու փոքրիկ դուստր ունի: 38-ամյա հայուհին հարցազրույցի ժամանակ պատմել է, որ մինչ Քանյեի հետ ընտանիք ստեղծելը շատ խնդիրների է բախվել:

Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ Ուեսթին խորհուրդ են տվել չհանդիպել իր հետ, իսկ պատճառը վերոնշյալ տեսանյութն է:

«Մենք շատ բաների միջով ենք անցել, գիտենք մեկս մյուսին արդեն 15 տարի, ինձ համար նա շատ զոհողությունների է գնացել: Նրան ասել էին, որ չի կարող մի աղջկա հետ հանդիպել, որ սեքս-տեսանյութում է հանդես եկել, քանի որ դա կվնասեր նրա կարիերային: Բայց նա ոչ ոքի չի լսել: Ես միշտ կգնահատեմ ու կսիրեմ նրան այն բանի համար, որ միշտ պաշտպանել է ինձ», - պատմել է հայուհին:









                                                                                                               Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE