Քիմ Քարդաշյանը պարծենում է փարթամ բարեմասնություններով

21:45   31 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram -ի հետեւորդների (որոնց քանակն, ի դեպ, 114 միլիոն է) դատին պարբերաբար հանձնում է լուսանկարներ, որոնք մեկը մյուսից գրավիչ են: Իհարկե, Քիմին շատերը նախընտրում են տեսնել հնարավորինս սակավ հագուստով, այնպես որ այս լուսանկարը, հավանաբար, ձեզ դուր կգա:



Լուսանկարում Քիմը Բալիում է գտնվում: Այդ մասին հուշում է հրապարակմանը կից արված նրա մեկնաբանությունըԼ Հայազգի հեռուստաաստղը նաեւ հանգստացրել է հետեւորդներին, նշելով, որ ավելի ուշ անպայման կներկայացնի լուսանկարներ Հելոուինից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 38-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որում նա ավագ քրոջ՝ Քորթնիի հետ էր։

«Ես ստել եմ, նա՝ Քորթնին ավելի հետաքրքիր է, քան ես», - մեկնաբանել էր իր հրապարակումը ռեալիթի-շոուի աստղը։

 



© NEWS.am STYLE