Աննա Սեդոկովայի էրոտիկ տեսահոլովակն արգելել են ցուցադրել ռուսական հեռուստաալիքներով

11:11   1 նոյեմբերի, 2018

Աննա Սեդոկովայի նոր տեսահոլովակն արգելել են ցուցադրել ռուսական հեռուստաալիքներով, հայտնում է «КП»-ն։ «Շանտարան» երգի հիման վրա նկարահանված  սկանդալային տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Ալան Բադոեւը։ 35-ամյա երգչուհին այն ներկայացրել է իր Youtube ալիքում։

«Տեսահոլովակում հմուտ աշխատանքը զգացմունքայնության գագաթնակետին է․ սեքսուալության բաձր աստիճան եւ ստով չքողարկվող ճիշտ», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ։ Աստղն իսկապես ներկայացել է աննկարագրելի էրոտիկ կերպարում։

Գեղեցկուհին ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը պրովոկացիոն տեսարանների լիության պատճառով արդեն արգելել են հեռուստաընկերություններում։

Աննա տեսահոլովակում ներկայացել է էրոտիկ ներքնազգեստով, սակայն լույսն այնպես է ընկնում է նրա մարմնի վրա, որ տպավորություն է ստեղծվում, ասես երգչուհին մերկ է։

 



© NEWS.am STYLE