Օլգա Բուզովան ռուսական Instagram-ի ամենահայտնի աստղն է

13:14   1 նոյեմբերի, 2018

Օլգա Բուզովան ռուսական Instagram-ի ամենահայտնի աստղն է, գրում է «КП»-ն։ Հեռուտահաղորդավարուհի-երգչուհին այս պահին ունի 13,98 միլիոն հետեւորդ։ Երկրորդ տեղում թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն է, ով հետեւորդների թվով առաջ է անցել ռեփեր Թիմաթիին։

Խաբիբն ունի 12,98 միլիոն հետեւորդ, իսկ Թիմաթին՝ 12,97 միլիոն։

Instagram-ի ամենահայտնի ռուսական աստղերի լավագույն տասնյակում են Քսենիա Բորոդինան (11,8 մլն),  Պավել Վոլյան (10,9 մլն), Վերա Բրեժնեւան (9,9 մլն), Անաստասիա Իվլաեւան (9,7 մլն), Նաստասիա Սամբուրսկայան (9,6 մլն), Եգոր Քրիդը (9,3 մլն) եւ մոդել Անաստասիա Կվիտկոն (8,9 մլն)։



© NEWS.am STYLE