49-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ InStyle-ի համար բաց ֆոտոշարքում

12:10   1 նոյեմբերի, 2018

49-ամյա Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է InStyle-ի համար բաց ֆոտոշարքում։

Աստղին նկարել է Էնթոնի Մոուլը։ Հայտնի երգչուհին ֆոտոշարքի համար ներկայացել է Valentino ապրանքանիշի անսամբլով։

Հրատարակությանը տված հարցազրույցում Լոպեսը պատմել է իր բոյֆրենդի՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարաբերությունների մասին։

«Այժմ մարդիկ տեսնում են, որ իմ տղամարդը հիանալի սպորտսմեն է, ով սիրում է իր երեխաներին եւ պաշտում է իր ընկերուհուն։ Ես տեսնում եմ, որ մարդիկ սկսել են ինձ ընդունել այլ կերպ այն բանից հետո, երբ 2010թ․-ին ես դարձա American Idol շոուի ժյուրիի անդամ։

Այդ շոուն ուղիղ եթեր էր հեռարձակվում, ոչ մի խմբագրում։ Մարդիկ վերջապես տեսան, որ ես իրականում հասարակ մարդ եմ, ով սիրտ ունի։ Ես առաջին անգամ էի խոսում առաջին դեմքով եւ դա ամեն ինչ փոխեց։ Երբ մենք հանդիպեցինք, երկուսս էլ արդեն բավականին աշխատել էինք մեր վրա։ Բոլորն ունեն թերություններ։ Ես գնահատում եւ հարգում եմ մարդկանվ, որոնք դա ընդունում են եւ պատրաստ են աշխատել իրենց թերությունների վրա», - պատմել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE