Քիմ Քարդաշյանն ու քույրերը Հելոուինի տոնի առթիվ վերածվել են Victoria's Secret-ի «հրեշտակների»

14:05   1 նոյեմբերի, 2018

Երեկ երեկոյան տեղի ունեցավ Հելոուինի սահմռկեցուցիչ երեկոն։ Երեւանում այն նույնպես նշեցինք, սակայն մեր ուշադրությունն այժմ սեւեռենք սոցցանցերում ամենահայտնի՝ Քարդաշյան-Ջեններ ընտանիքին։ Մենք հավաքագրել ենք Քարդաշյան-Ջեններ քույրերի՝ Քորթնիի, Քիմի, Քլոեի, Քենդալի ու Քայլիի միկրոբլոգերի էջերի լուսանկարները։ Երեկ Հելոուինի տոնի կապակցությամբ Քիմ Քարդաշյանն ու քույրերը վերածվել են Victoria's Secret-ի «հրեշտակների»։

Աստղերն իրենց երեխաներին ներկայացրել են նման կերպարում )))))

Իսկ երբ նրանք գնացին քնելու, հարթակ դուրս են եկել գեղեցկուհի-քույրերը, որոնք ներկայացել են ոճային ապրանքանիշի ներքնազգեստով (ինչպես գրել է Քիմը, ապրանքանիշը նրան ուղարկել է նախկին ցուցադրությունների նմուշներ), իսկ թե ինչ է դրանից ստացվել պատմում են նրա լուսանկարներն ու տեսանյութերը։

Հիշու՞մ եք 2015թ․-ին Քենդիս Սվեյնփոլը պոդիում է դուրս եկել այս հանդերձանքով

Քայլի Ջենները կրկնօրինակել է իրեն

Քիմ Քարդաշյան

Քենդալը եւ Քլոեն

Քույրերը միասին

Քորթնին ու Քիմը

 



© NEWS.am STYLE