Հարվի Վայնշտեյնը նոր սկանդալի կիզակետում

16:17   1 նոյեմբերի, 2018

Այս ամգամ խոսքը լեհ նախկին մոդելի մասին է, որը հանդես է գալիս Ջեյն Դոու անվամբ։  2002թ․-ին, երբ նա 16 տարեկան կույս էր, Վայնշտեյնը  փորձել է գայթակղել նրան։ Ինչպես գրում է Telegraph-ը, մոդելը դատական հայց է ներկայացրել 66-ամյա պրյոդյուսերի դեմ։

Դոուն պատմել է, որ նա երազել է կինոկարիերայի մասին, իսկ Վայնշտեյնը ճիշտ ժամանակին հայտնվել է նրա ճանապարհին։

Լեհ մոդելը պատմել է, որ Վայնշտեյնին հանդիպել է 2002թ․-ին՝ բիզնես լանչի ժամանակ։ Նա աղջկան առաջարկել է շարունակել իրենց զրույցը Սոխոյի իր տանը։ Այնտեղ Հարվին հայտարարել է, որ եթե Ջեյնը ցանկանում է դերասանուհի դառնալ, ապա պետք է իր հետ սեքսով զբաղվի։ Պրոդյուսերը հիշեցրել է, որ օգնել է Պենելոպե Կրուզին եւ Գվինետ Պելտրոուին, առանց նրա օգնության նրանք ոչ ոք են։

«Նա իջեցրել է տաբատը եւ սկսել է ձեռնաշարժությամբ զբաղվել, ուժով պահելով Ջեյն Դոուին», - խնբագրությունը ցիտել է դատական  հայցը։

Հարվին զայրացել է, երբ աղջիկը հրաժարվել է իր հետ սեքսով զբաղվելուց եւ սկզբում իչ ցանկացել բաց թողնել նրան, սակայն հետո փափկել է։ Դրանից հետո նա դեռ տասը տարի նրան հետեւել է։ Ջեյնը հայտարարել է, որ այդ հետապնդումները նրան հասցրել են անարեքսիայի եւ դեպրեսիայի։

 

 



© NEWS.am STYLE