«Բրիգադա» սերիալի աստղին Մոսկվայում ծեծի են ենթարկել

17:03   1 նոյեմբերի, 2018

«Բրիգադա» եւ «Խեղճ Նաստյա» սերիալների դերասան Դանիիլ Ստրախովին Մոսկվայում ծեծի են ենթարկել։ 42-ամյա դերասանը մեծաթիվ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նկատողություն է արել պատուհանի տակ ծխող մի խումբ երիտասարդների։

Ինչպես հայտնում է «Пятый канал»-ը, Դանիիլը դուրս է եկել փողոց, ինչից հետո լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Դերասանի ծեծի ենթարկած երիտասարդները հեռացել են, ինչից հետո էլ դերասանը կանչել է բժիշկներին եւ ոստիկանություն։ Այժմ հետախուզում է հայտարարված այդ երիտասարդների նկատմամբ։  Նրանց պատասխանատվության պետք է ենթարկեն՝ կախված Դանիիլի նվասվածքների լրջությունից։

Կռվից հետո Դանիիլ Ստրախովը հոսպիտալացվել է։

 

 



© NEWS.am STYLE