Միխայիլ Գալուստյանը ներկայացել է Զազ Սուխումսկու կերպարում

19:15   1 նոյեմբերի, 2018

Այ այսպիսի դեր է փորձել Միխայիլ Գալուստյանը, դե նրան յուրաքանչյուր դեր է սազում։ Միշան տաղանդավոր է ամեն ինչում։ Նա հիանալի է կերտում յուրքանչյուր հումորային կերպար։

Վերջապես ավարտվեցին Սերգեյ Ժուկովի «К черту эту гордость!» երգի տեսահոլովակի նկարահանումները, որտեղ Միշան կերտել է ոմն Զազ Սուխումսկու կերպարը։

Հումորիստն իր Instagram-ում հրապարակել է Սերգեյ Ժուկովի տեսահոլովակի պաստառը։

«Դիսկոտեկների լավագույն երգեր ստեղծողների կողմին

«Руки Вверх»-ը եւ Սերգեյ Ժուկովը ներկայացնում են։

Աշնան ամենասպասված պրեմիերան,

Դրամատիկ բլոկբաստեր «Գրողի ծոցն այդ հպարտությունը»

Դերերում․ Սերգեյ Ժուկով, Մարինա Ֆեդունկիվ, Միխայիլ Գալուստյան, Ստաս Կոստյուշկին, Ասկոլդ Զապաշնիյ, Տարզան, Մաքսիմ Կիսիլով, Ժենյա Իսկանդարով, Աննա Աստաշկինա,

Նոմինացիա․ «Ինչպե՞ս են նրանք համաձայնել այս ամենին», «Руки Вверх»-ի պատմության մեջ ամենամիստիկ տեսահոլովակը, շուտով։

Երկրի բոլոր գաջեթներում, յուրքանչյուր կնոջ մեջ կա այն , ինչի մասին ոչ ոք չպետք է իմանա․․․», - մեկնաբանել է լուսանկարը Գալոսւտյանը։



© NEWS.am STYLE