«Դուք գիտեի՞ք, որ մուսուլմանները ոգելից չեն օգտագործում․ ինչու՞ ոչ ոք ինձ չէր զգուշացրել»․ Շինեդ Օ'Քոնոր

16:42   1 նոյեմբերի, 2018

Դեռ անցած շաբաթ նա ընդունել է իսլամ։ Սակայն, պարզվել է, որ դա նրան չի համապատասխանում։ Հոգեկան լուրջ շեղումներով տառապող Շինեդը որոշել է ընդունել հինդուիզմ։

Եվ այս ամենն այն պատճառով, որ իսլամն արգելում է ալկոհոլը։ «Դուք գիտեիք, որ մուսուլմանները ոգելից չեն օգտագործում․ ինչու՞ ոչ ոք ինձ չէր զգուշացրել,- զարմացել է նա իռլանդական մամուլին տրված հարցազրույցի ժամանակ։ - Ես գիտեմ, որ գլխիս հետ խնդիրներ ունեմ, բայց, սատանան տանի, առանց ալկոհոլի ես ընդհանրապես կգժվեմ»։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է irelandoncraig.com-ը, իսլմաից հրաժարվելն այնքան էլ հեշտ բան չէ։ «Իսլամի օրենքներով, նման քայլի համար գոյություն ունեն նույնիսկ որոշակի պատժամիջոցներ», - գրում է պարբերականը։ Դուբլինում Իսլամական կենտրոնի ղեկավար Իմամ Ալի Բին Մուստաֆան, սակայն նախընտրել է տեղի ունեցածից մեծ պատմություն չսարքել։ -Մենք Շինեդին ցանկանում ենք ամենայն բարիք եւ բացարձակ վիրավորված չենք։ Եթե նա ցանկանում է հավերժ այրվել դժոխքի կրակներում, ապա դա նրա որոշումն է։ Երեւում է, որ իսլամն ուղղակի նրա կրոնը չէ»։



© NEWS.am STYLE