Նազենի Հովհաննիսյանը՝ համարձակ հանդերձանքով

20:35   1 նոյեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպարներն ու ոճային լուքերը: 

Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է համարձակ հանդերձանքով։ Իր տեղադրած լուսանկարում Նազենին ներկայացել է լողազգեստով, որի վրայից կրում է մինչեւ ծնկները հասնող վերնազգեստ։ Գայթակղիչ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «...և բոլորովին էլ էական չի, թե որքան է հասակդ)) կարևորը ՃԻՇՏ ռակուրսով ճիշտ լուսանկարողն է։ Հ.Գ. արևային ՊՐԻՎԵՏ!!!!! Իսկ ո՞րն է ըստ ձեզ ամենից «հարմար» կամ «գեղեցիկ» հասակը՝ կնոջ համար))»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին  լուսանկար էր տեղադրել, որին կից հաղորդավարուհին խոսելով աշնան, մարդկանց մասին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Մեր խառնուխշտիկ օրերի մեջ, անհանգիստ կամ անտարբեր ցնցումների հորձանուտում, աշնանային անձրևների ու արևի հատուկենտ ներկայության անցուղիներում մեզ մնալու է Մարդը՝ իր ժպիտով, միևնույն է հիշելու ենք լավը, ժպտալու ենք անցած- գնացած օրերին ու զարմանանք, որ երբևէ զայրացել ենք կծու կամ դառը խոսքից։ Հասկանանք, որ փոքրոգությունն այդ դարում վարակիչ էր, որ մարդիկ հիվանդացել էին ու Մարդ- անհատը կռիվ էր տալիս... բարությամբ ու հավատքով։

Հասկանանք, որ առանց ընկերոջ ու նրա գոյության մարդը բանականից վերածվում է ...անասնականի,առանց սիրո՝ լոկ բնազդի, առանց հոգու՝ մսի կտորի...

Որոշ Մարդկանց միշտ թվում է, թե իրենք անմահ են, կատարյալ կամ բացառիկ )

Անմահը Հոգին է... Մարմինները՝ գնացական)

բայց դե երանի գոնե այն Մարդկանց, որոնք ապրելով՝ գեղեցիկի( լայն առումով) ու սիրո հետքն են թողնում, այլ ոչ՝ չկամության ու տմարդության։

Աշունն ամենալավ էտապն է մտածելու, վերաիմաստավորելու, կարդալու, ու վերջապես ինքդ քեզ լսելու։

Իսկ Անձրևները... կսրբեն- կտանեն աշխարհի աղտն ու բամբասանքը, Քաղաքի փողոցները մաքրելով անօդ ու անկամ իրականությունից։

Ես շատ եմ սիրում Երևանյան աշունը)»։

 



© NEWS.am STYLE