83-ամյա Արմեն Ջիգարխանյանին դուրս չեն գրի հիվանդանոցից

10:15   2 նոյեմբերի, 2018

Երեկ տեղեկություն կար, որ 83-ամյա Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից։

Հայտնի դերասանը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ։

Նշվում էր, որ Արմեն Ջիգարխանյանը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, սակայն բուժումը կշարունակի տանը։ Դերասանին բժիշկներն արգելել են աշխատել։ Նրան նշանակել են խիստ անկողնային ռեժիմ։

Նշենք, որ սա 2018թ․-ի դերասանի հինգերորդ հոսպիտալացումն է։

Այլ տեղեկատվությամբ դերասանը մնացել է առողջարանում։ Արմեն Ջիգարխանյանին առողջարանում կմնա դեռ մեկ շաբաթ, РИА «Новости»-ին ասել է նրա ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը։

«Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում էր դուրս գրվել, սակայն բժիշկները խորհուրդ են տվել դեռ մոտավորապես մեկ շաբաթ մնալ առողջարանում», - ավելի ուշ ասել է նրա ընկեր Սողոմոնյանը։



© NEWS.am STYLE