Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը վերադառնում են Victoria's Secret 2018

11:11   2 նոյեմբերի, 2018

Դեկտեմբերի 2-ին, Նյու Յորքում տեղի կունենա նորաձեւության աշխարհի ամենասպասված իրադարձությունը՝ Victoria's Secret 2018-ը։ Եվ ուրախալի լուր երկրպագուների համար՝ Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը վերադառնում են հանրահայտ շոուի պոդիում։

Անցած տարի այն անցկացվել է Շանհայում եւ Քիմ Քարդաշյանի քույրը չէր մասնակցում ցուցադրությանը, քանի որ ռեալիթի-շոուի աստղը մեկ այլ հայտնի ապրանքանիշի հետ պայմանագիր ուներ։

Իսկ Հադիդների ավագ քույրը չէր կարողացել ներկա գտնվել։ Նրան չինական վիզա չէին տրամադրել։ Իսկ այս ամենն այն պատճառով, որ Բելլան մինչ շոուն բուդդիզմի մասին վիրավորական տեսանյութ էր հրապարակել։ Չնայած հետո ներողություն էր խնդրել, սակայն դա նրան չօգնեց․ չինական «ոչ»-ը վերջնական եւ անքննելիի էր։

Պոդիումում կհայտնվեն նաեւ․ Ջիջիի քույրը՝ Բելլան, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլլը, Թոնի Հարնը, Սինդի Բրունան, Վիննի Հարլոուն, Ֆրիդա Աասենը եւ շատ այլ մոդելներ։ Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են եւս 18 նոր մոդելների ներկայացնել։

Երաժշտական մասի պատասխանատուները կլինեն Բիբի Ռեքսան, Ռիտա Օրան, The Chainsmokers-ը, Halsey-ը, Քելսի Բալլերինին, Շոն Մենդեսը, The Struts-ը։

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE