Անջելինա Ջոլին հանդիպում է Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսնու հետ

12:12   2 նոյեմբերի, 2018

Անջելինա Ջոլիի հետ չես ձանձրանա։ Չնայած, նման մի բան սպասվում էր եւ սա նրա ոճում է։ Հենց խոսակցություններ տարածվեցին, որ Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում է Ջենիֆեր Էնիսթոնի հետ, պարզ էր, որ Էնջին կհասցնի պատասխան հարվածը, իսկ այստեղ ահա, Ջենը բաժանվել է ամուսնուց։

43-ամյա դերասանուհին, հիշեցնենք, որ արդեն երկու տարի է, ինչ բաժանվում է Բրեդ Փիթից։

Զույգը ոչ մի կերպ չի կարողանում լուծել երեխաների համատեղ խնամակալության խնդիրը եւ աստղերը համաձայնել են մեկ ամսով երկարաձգել գործող համաձայնագրի տարբերակը, ըստ որի Փիթը կարող է տեսնել երեխաներին համարյա երբ ուզի, օրը չորս ժամով, իսկ Էնջին իրավունք չունի առանց Փիթի համաձայնության երեխաներին երկրից դուրս հանել: Վերջերս հայտնի է դարձել, որ Փիթն ու Ջոլին հանդիպել են եւ քննարկել բորոլ հարցերը, որոնք վերաբերում են երեխաների խնամակալությանը։ Բրեդը գնացել է Էնջիի տուն։ Այս հանդիպումն ամուսինների համար առաջինն էր բաժանությունից հետո, չհաշված ընտաբեկան հոգեբուժի հետ անցկացրած սեանսները, որոնք նրանց պարտավորեցրեց գնալ դատարան։

Իսկ մինչ այն, ինչպես հայտնում է MSN-ն, Life & Style-ը գրում է, որ Անջելինան աչք է դրել Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսնու՝ Ջասթին Տերուի վրա։

Ամսագրի հերթական համարը լույս է տեսել աչքի զարնող վերնագրող․ «Ջենը շոկի մեջ է․ նրանք հանդիպում են»։ Իսկ անանուն աղբյուրները, ինչպես երեւում է, հաստատել են, որ Ջոլիի եւ Տերուի միջեւ «կայծ է բռնկվել»։

Հրատարակչության  հաղորդմամբ Անջելինան եւ Ջասթինը միասին ընթրել ենՆյու Յորքում, սակայն որ քննարկեին նոր ֆիլմը, որում նրանք երկուսն էլ իբր նկարահանվում են։ Խոսելով ֆիլմի մասին նրանք հաղորդագրություններով են փոխանակվում են, ինչից դերասանուհին փորձում է իր նոր երկրպագուին գայթակղել։

Սակայն, սիրո գեղեցիկ պատմությունն արդեն հասցրել է հերքել հոլիվուդյան Gossipcop.com-ը, որը մասնագիտացված է բամբասանքները ճշտելու վրա։ Ինչպես պարզել է հրատարակությունը, Անջելինան եւ Ջասթինը երբեք միասին չեն բռնվել պապարացիների կողմից, չկա որեւէ լուսանկար, որը կապացուցի այն, որ նրանց երբեւէ հանդիպել են։



© NEWS.am STYLE