Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ մերկացել է հանուն կոսմետիկ միջոցների սեփական ապրանքանիշի գովազդի համար

14:14   2 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ մերկացել է հանուն կոսմետիկ միջոցների սեփական ապրանքանիշի գովազդի համար: 38-ամյա հայուհին գիտի, ինչպես անի, որ իր հանդեպ ուշադրությունն անսպառ լինի։

Եվ այսպես, ռեալիթի-շոուի աստղն իր Twitter-ում հրապարակել է մարմնի մասերի մերկ լուսանկարները։

Ինչու հենց սրանք, կհարցնեք դուք, որովհետեւ Քիմի նոր օծանելիքի տարան հենց Քիմի մարմնի փոքր տարբերակն է։ Հիանալի է, այո՞։

 

Ի դեպ, օրերս ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ Ուեսթին խորհուրդ են տվել չհանդիպել իր հետ, իսկ պատճառը վերոնշյալ տեսանյութն է:

«Մենք շատ բաների միջով ենք անցել, գիտենք մեկս մյուսին արդեն 15 տարի, ինձ համար նա շատ զոհողությունների է գնացել: Նրան ասել էին, որ չի կարող մի աղջկա հետ հանդիպել, որ սեքս-տեսանյութում է հանդես եկել, քանի որ դա կվնասեր նրա կարիերային: Բայց նա ոչ ոքի չի լսել: Ես միշտ կգնահատեմ ու կսիրեմ նրան այն բանի համար, որ միշտ պաշտպանել է ինձ», - պատմել է հայուհին:



© NEWS.am STYLE