Ալեքսանդր Նեւզորովը Ռուսաստանում ռեփն արգելելու մասին

15:27   2 նոյեմբերի, 2018

Yo, բոլորին հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը։ Հզոր Ռուսաստանում որոշել են ռեփերներով զբաղվել։

Լենինգրադի շրջանի Օրենսդրային մարմնի պատգամավորը առաջարկել է արգելել ռեփ-բաթլներն ու ռեփերների համերգները Ռուսաստանում մինչեւ «երիտասարդների շրջանում կհստակեցվի իրավիճակը»։

Պատգամավորի համոզմամբ շատ քաղաքացիներ դեմ են, որպեսզի հայտնի երիտասարդական երգերը պարունակեն էքստրեմիստական տարրեր, որոնք քողարկված են ստեղծագործական  եւ գեղարվեստական գաղափարներով։ Շատ հիթեր պատգամավորի խոսքերով պարունակում են «ինքնասպասնության բաց պրոպագանդա, թմրամոլություն, սատանիզմ, էքստրեմիզմ եւ նույնիսկ իրենց մեջ հաղորդագրություններ են պարումնակում հայրենիքի դավաճանության մասին»։

Արդեն Նիժնի Նովգորոդում դատախազությունն արգելել է հինգ հայտնի երիտասարդ կատարողների, որոնց երգերի խոսքերում խախտված է տարիքային ցենզը։ Նրանք են․ Jah Khalib-ը, Matrang-ը, Էլջեյը, Գանվեստան, Մոնետոչկին։

Այս ամենի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել լրագրող, հրապարակախոս Ալեքսանդր Նեւզորովը, ով «Паноптикум» հաղորդման ժամանակ արտահայտել է իր կարծիքը ռեփի մասին (դիտել 15-րդ րոպեից)։



© NEWS.am STYLE