Գարիկ Մարտիրոսյանի կինն ամուսնու մասին իր գրքի մասին

18:13   2 նոյեմբերի, 2018

Միշա Գալուստյանից, ով գովազդել է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գիրքը, անցում կատարենք հենց իրեն՝ Ժաննային, ով իր Instagram-ում կարճ շնորհակալական խոսք է հղել  բոլոր նրանց, ովքեր արդեն գնել եւ կարդացել են իր ստեղծագործությունը։

 «Չեմ կարող բոլորին անձնական նամակով պատասխանել, սակայն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գրքի մասին բարի եւ լավ խոսքերի համար, դա ինձ համար շատ կարեւոր է։ «Читай город» խանութում դեկտեմբերի 21-ին նշանակված է գրքիս շնորհանդեսը։ Ավելի կոնկրետ քիչ ուշ կտեղեկացնեմ տեղի եւ ժամի մասին։ Կսպասեմ բոլորիդ, կզրուցենք), - գրել է Ժաննան։

Միխայիլ Գալուստյանը նույնպես գովազդել է Ժաննայի գիրքը։

«Այն այժմ վաճառքի է հանված, իսկ Միխայիլ Գալուստյանը որոշել է գովազդել Ժաննայի գիրքը։ 

Հարգելի հումորասերներ։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան գրել է հսկայական եւ հումորային գիրք՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը»։ Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որն օգնում է հիվանդ երեխաներին։ Այն արդեն վաճառվում է  բոլոր գրախանութներում։ Այն կարող եք պատվիրել նաեւ jannalevina_martirosyan հասցեով։

Հ․Գ․Ես կարդացել եմ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» եւ ցանկանում են նշել, որ հենց այդ հունորիստի կինը ոչնչով չի զիջում հենց հումորիստին», - գրել  Գալուստյանը։



© NEWS.am STYLE