«Գահերի խաղը» սերիալի ավարտի մասին դեռ երկար կխոսեն

14:44   2 նոյեմբերի, 2018

«Գահերի խաղը» սերիալի ավարտական եթերաշրջանի դերասանների լուսանկարը հայտնվել է Entertainment Weekly-ի շապիկին։

Սերիալի շարունակության մեջ սպավում է, որ թագուհի Դաեներիս Տագարիենն ու Ջոն Սնոուն սիրեկաններ եւ բարեկամները կհայտնվեն հյուսիսում։

Իսկ սերիալի պրոդյուսեր Բրայան Կոգմանը պատմել է, որ ֆիլմի վերջին եթերաշրջանի դերասաններն իրենց առանձին սյուժետային տրամաբանությամբ «կհավաքվեն միասին, որպեսզի դիմադրեն ընդհանուր թշնամու դեմ, հասկանան իրենց անցյալը եւ անխուսափելի մահվան պայմաններում կարողանան կատարել ճիշտ ընտրություն»։

 ««Գահերի խաղը» սերիալի ավարտի մասին դեռ երկար կխոսեն», - ասում են պրոդյուսերները, որոնք համարում են, որ «դա շատ համապատասխան ավարտ է հեռուստաընկերության պատմության մեջ լավագույն շոուի ավարտի համար»։ ««Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին։ Պրեմիերան նախատեսվում է 2019թ․-ի գարնանը։ Հեռուտասերիալը հեռարձակվում է 2011թ․-ից՝ HBO հեռուստաընկերությամբ։

Լուսանկարը՝ Entertainment



© NEWS.am STYLE