Քլոե Քարդաշյանը որոշել է իրեն դավաճանած բոյֆրենդին երկրորդ հնարավորություն տալ

20:10   2 նոյեմբերի, 2018

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի այս հիանալի անդամի հետ մենք ծանոթ ենք։ Խոսքը Քլոեի մասին է, ով տարեսկզբին բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնից դուստր է ունեցել, ում կնքել են Թրում անվամբ։ Ճիշտ է ծննդաբերությունից երեք օր առաջ Թրիսթանը համարձակվել է հայուհուն դավաճանել երեք մերկապարուհիների հետ։ Քլոեն կարծես ներել է Թրիսթանին , սակայն պարզվել է, որ հրաժարվել է նրա հետ ապրել Քլիվլենդում, նա նախընտրում է հարազատ Լոս Անջելեսը։

Քլոե Քարդաշյանը, Թրուն եւ Թրիսթան Թոմփսոնը հանդիպել են Հելոուինին, իսկ UsWeekly-ի աղբյուրները հայտնում են, որ Քլոեն դեռեւս մտադիր չէ խզել հարաբերությունները սպորտսմենի հետ։

«Մարդիկ չեն հասկանում, որ Քլոեն հանուն սիրո ամեն ինի պատրաստ է։ Եթե նա ինչ-որ մեկին սիրում է, ապա նա նրա հետ կլինի մինչ էմոցիոնալ առումով իրենց չքամի։ Հիշեք նրա նախկին ամուսնուն՝ Լամար Օդոմին, ով նրան հրապարակային վիրավորում եը նվաստացնում էր, սակայն Քլոեն մնում էր նրա, նույնիսկ այն ժամանակ, երբ խոսակցություններ տարածվեցին նրա դավաճանության մասին։ Քանի դեռ նա մտածում է իր երեխայի մասին եւ մտադիր չէ խզել հարաբերությունները, քանի որ նա փորձում է վերականգնել հարաբերությունները»,- հայտարարում են աղբյուրները։



© NEWS.am STYLE