Շերոն Օսբորնն ամուսնուն քնաբեր դեղեր է տվել, որպեսզի նրանից կորզի դավաճանության մասին խոստովանությունը

23:12   2 նոյեմբերի, 2018

Շերոն Օսբորնն ամուսնուն քնաբեր դեղեր է տվել, որպեսզի նրանից կորզի դավաճանության մասին խոստովանությունը։ Այս մասին հայտնել է ինքը՝ 66-ամյա Շերոնը բրիտանական The Sun-ի հետ զրույցում։

69-ամյա ռոք երաժշտի կինը խոստովանել է, որ նա մի անգամ ամուսնուն եռակի չափաբաժին քնաբեր հաբեր է տվել, որպեսզի նրանից կորզի։ Շերոնը պատմել է, որ գնացել է այդ հուսահատ քայլին այն բանից հետո, երբ կարդացել է Օզիի էլեկտրոնային նամակը, որը նրա սիրուհուց է եղել եւ որը սխալմամբ ուղարկվել է կնոջը։

«Ես հարցրեցի նրան ամեն ինչի մասին եւ գաղտնի ամեն բան հայտնի դարձավ։ Նա ինձ երբեք չէր պատմի ողջ ճշմարտությունը․ նա շատ է ամաչել։ Ես իմացա ամեն ինչի մասին․ ո՞վ է եղել դա եւ որքան երկար է դա շարունակվել, - ասել է Շերոնը հրատարակությանը տված հարցազրույցում։

Դա կատարվել է 2016թ․-ին, երբ Օսբորնը դավաճանել է կնոջը իր վարսավիր՝ Միշելի հետ։ «Ես կոտրված էի։ Նա սխալմամբ ինձ է ուղարկել հաղորդագրությունը, որը նախատեսված էր իր սրուհիներից մեկի համար։ Երբ նա քնբեր հաբեր ընդունեց, ես նրա խմիչքի մեջ եւս երկու հաբ ավելացրի եւ ամեն ինչի մասին հարցրի», - պատմել է Շերոնը, հավելելով, որ միայն այդ պահին, իրեն դավաճանող ամուսինը խոստովանել է նրա երկար ձգվող սիրավեպերի մասին։

Զույգը կարճ ժամանակով բաժանվել է, սակայն մի քանի ամիս անց նրանց կրկին միացել են։ Այժմ Շերոնը ամուսնու մենեջերն է եւ նրա հետ միասին պատրաստում է Օսբորնի հրաժեշի շրջագայությունը, որը տեղի կունենա եկող տարի։ խոստովանությունից հետո Օզին խոստացել է կնոջը, որ կթողնի սիրուհուն կինը որոշել է հավատալ նրան։ Սակայն 6 ամիս անց Շերոնը պարզել է, որ նա չի ստել։ Երգիչը խոստովանել է, որ տառապել է սեքսուալ կախվածությունից եւ ոչինչ չի կարողացել անել դրա դեմ, մինչեւ 2016թ․-ին գնացել է վերականգնողական բուժման։



© NEWS.am STYLE