Հմայիչ Սիրուշոյի ոճային լուքը

23:43   2 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Երգչուհին իր Instagram-ում այսօր նոր լուսանկար է հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել է իր հմայիչ լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Սիրուշոն կրում է ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, կանաչ վերնազգեստ եւ կանաճ աշնանային, ոճային կոշիկներ։ Սիրուշոն հայացքն ուղղել է դեպի հեռուն եւ մտածկոտ տեսք ունի։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում  լուսանկար էր հրապարակել, որում հմայիչ երգչուհին գտնվում էր ուղղաթիռում։ Իսկ երգչուհու մեկնաբանությունից պարզ էր դառնում, որ նա գտնվում էր դեպի Արցախի ճանապարհին։

 

 



© NEWS.am STYLE