Բելառուսից աղջկա շքեղ ելույթը հմայեց ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին

12:14   3 նոյեմբերի, 2018

Ռուսական «Գոլոսում» շարունակվում են «կույր» լսումները։ Երեկ իր շքեղ ելույթով ժյուրիի բոլոր անդամներին՝ Անի Լորակին, Բաստային, Կոնստանտին Մելաձեին եւ Շնուրին գերեց Բելառուսի ներկայացուցիչ հմայիչ Յուլիանա Բելյաեւան, ով կատարեց Սթիվի Ուանդերի They Won’t Go When I Go երգը։ Դեպի աղջիկը շրջվեցին ժյուրիի բոլոր անդամները։ Յուլիանան ընտրեց Մելաձեի թիմը։



© NEWS.am STYLE