Ալեք Բոլդուինին կայանատեղիում կռվից հետո կալանավորել են եւ անմիջապես ազատ արձակել

13:19   3 նոյեմբերի, 2018

Միայն մեր երկրում չեն կալանավորում եւ միանգամից բաց թողնում կալանավորվածներին))))

TMZ-ն հաղորդում է, որ Նյու Յորքում Ալեք Բոլդուինին կալանավորել են այն բանից հետո, երբ դերասանը կայանտեղիում ծեծկռտուք է սկսել: 5-րդ ավենյուում 60-ամյա տղամարդը մեկ այլ տղամարդու հետ սկսել է կռվել: Ըստ լրատվամիջոցների, Ալեքը հարվածել է տղամարդուն: Դեպքի ականատեսները ոստիկանների են կանչել, ովքեր էլ կալանավորել են դերասանին:

Ալեքին, փառք Աստծո, արդեն ազատ են արձակել՝ մանր խուլիգանության մեղադրանք ներկայացնելով:

Twitter-ի իր էջում դերասանը հաղորդագրություն է թողել այն մասին, որ ոչ ոքի չի ծեծել եւ ինքն էլ ցանկանում եւ սպասում է, որ իրեն, ինչպես նաեւ հանրությանը տրամադրեն դեպքի վայրի տեսագրությունը:

Բոլդուինն առաջին անգամ չէ, որ ծեծկռտուքից հետո հայտնվում է ոստիկանության բաժնում:1990-ականներին լուսանկարիչներից մեկը դերասանին մեղադրել էր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, բայց արդյունքում հոլիվուդյան դերասանին արդարացրեցին: 2013-ին պատմությունը կրկնվեց: Հաջորդ տարի Բոլդուինին կալանավորեցին հասարակական կարգը խախտելու համար:



© NEWS.am STYLE