Բալիում Քլոե Քարդաշյանին «բռնացրել են» դստեր՝ Թրուի հետ

15:18   3 նոյեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը դստեր՝ Թրուի հետ ընկերակցել է քույրերին՝ Քորթնիին եւ Քիմին: Քարդաշյան քույրերը մեկնել են Բալի հանգստանալու:

Տեղական պապարացիները կարողացել են Քլոեին Թրուի հետ «բռնացնել», որը ծնվել է տարվա սկզբին:

Աղջկա հայրը բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է, ով երեխայի ծնվելուց մեկ շաբաթ առաջ հաջողացրել էր երեք անհայտ սթրիփթիզ պարուհիների հետ դավաճանել Քլոեին:

Հիշեցնենք, որ Քիմը հերթական սկանդալային պատմության մեջ է հայտնվել: 38-ամյա հայուհին մեկնել է Բալի հանգստանալու, որտեղ տեղացի պապարացիները լուսանկարել են նրան փղի վրա զբոսնելիս:

Համացանցում են հայտնվել նաեւ դստեր՝ Նորթի եւ որդու՝ Սեյնթի հետ մի քանի լուսանկար:

Մինչ ռեալիթի շոուի աստղը վայելում է իր հանգիստը Բալիում, հեռավոր Լոս Անջելեսում նրան բացատրություններով սպասում են:

Կենդանիների պաշտպանության Peta կազմակերպությունը  արդեն մեկնաբանել է այդ լուսանկարները եւ հանդես  եկել հայտարարությամբ՝ մեղադրելով Քիմին կենդանիների հետ բացասական վերաբերմունքի համար:

«Ողջ աշխարհում զբոսաշրջիկները թակարդի մեջ են ընկնում: Չհասկանալով, նրանք ցանկանում են զբոսնել փղի վրա, բայց չեն գիտակցում, որքան ծանր է դա կենդանիների համար եւ ինչ տանջանքների միջով են նրանք անցնում վարժեցման ճամբարներում: Նրանց խլում են մայրերից եւ դաժան միջոցներով դաստիարակում, շատ փղեր անգամ ողջ չեն մնում նման վարժեցումներից: Ամեն անգամ, երբ դուք համաձայնում եք զբոսնել փղի վրա, դուք սատարում եք այդ պրակտիկաները», - նշել է Peta-ն:

Ի դեպ, որքան էլ պաթոսային չհնչի, երբ դուք ուրախ մեկնում եք Շրի Լանկա հանգստի եւ նույնքան ուրախ հրապարակումներ եք անում փղի վրա ձեր զբոսանքներից Ինտագրամում եւ Ֆեյսբուքում, մտածեք: Եվ ընդհանրապես, երբ դուք գնում եք կենդանաբանական այգի, ձեր երեխաները ուրախանում են կենդանիներով, մի մոռացեք պատմել նրանց, որ կենդանիներին հետո սպանում են եւ սնունդ կամ ձմեռային մուշտակ են պատարստում: Չէ, որ դա այնքան հաճելի է:

 



© NEWS.am STYLE