VARDA-ն ցույց է տվել, թե ինչ է գնել ամանորյա երեկույթի համար

16:13   3 նոյեմբերի, 2018

Կանայք այնպիսի արարածներ են, որ մինչեւ Նոր տարին դեռ շատ ժամանակ կա, իսկ նրանք արդեն որոշում են, թե տոնի առիթով ինչ հագնեն այս կամ այն երեկույթին: Այսպիսով, ուշադրություն ենք հրավիրում VARD-ին.

Տաղանդավոր պարուհին եւ բիզնես լեդին արդեն որոշել է, թե ինչ հագնի ամանորյա երեկույթին, որն ի դեպ կանցկացվի իր ակումբում:

«Փետուրներ, փայլեր, կտորներ... ես պատրաստ եմ այս ամենի համար ծախսել բոլոր խնայողությունները: Այսօր ես շքեղ բոա եմ գնել Նոր տարվա երեկույթի համար», - Instagram-ում լուսանկարին կից գրել է պարուհին:

Ավելի վաղ գեղեցկուհի պարուհին անդրադարձել է կյանքի նպատակներին:

«
Ես տեսել եմ ցանկությունների ու երազանքների մեջ խորտակվող մարդկանցԵրազանքները զրկել են օդիցիսկ ցանկությունները ձգել են դեպի ցածԵրբեւէ դավաճանե՞լ եք ձեր երազանքներին»,- հարցրել է VARDA-ն:



© NEWS.am STYLE